Աշխարհ

«ԻՊ» անդամ է ձերբակալվել Հունգարիայում

Հունգարիայում ձերբակալվել է մի սիրիացի։ Կասածում են, որ նա կապ ունի «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ: Հունգարիայի դատախազության մամլո ծառայությունը հաղորդում է, որ մարդը մահապատիժներ է իրականացնում:

Ձերբակալվածը 2016 թվականից անդամակցում է ԻՊ-ին, Սիրիայի Հոմս քաղաքում մասնակցել է զանգվածային մահապատժին: Նրա խղճին ծանրացել է առնվազն 20 մարդու արյուն:

Կասկածյալը փորձել է մուտք գործել Հունգարիա կեղծ փաստաթղթերով, որի համար նա ձերբակալվել է Բուդապեշտի օդանավակայանում: Նրան պատրաստվել են ետ՝ Հունաստան արտաքսել, որտեղ ապրել է վերջին տարիներին, սակայն գաղտնի ծառայությունները հայտնել են ահաբեկիչների հետ մարդու կապերի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ