fbpx
Աշխարհ

ԻՊ-ն հայտնել է իր առաջնորդի սպանության մասին

«Իսլամական պետությունը» (ԻՊ, Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հայտնել է իր առաջնորդ Աբու Ալ Հասան Ալ-Հաշեմի Ալ-Կուրեյշի սպանության մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Արմատականների առաջնորդը 45 տարեկան էր։ Նա ղեկավարել է ահաբեկչական խմբավորումը 2019 թվականին ԱՄՆ-ի կողմից իր նախորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո։ Նրա տեղը կզբաղեցնի Աբու ալ Հասան ալ Հաշեմի ալ Քուրեյշին։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Սիրիայի հյուսիսում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել էր «Իսլամական պետության» 11 գրոհայինի։ Նրանք գերեվարվել են «Եփրատի վահան» գործողության տարածքում, որի ընթացքում առգրավվել է ավելի քան 4000 էլեկտրական դետոնատոր, տարբեր պայթուցիկ նյութեր և զինամթերք։

Հարցաքննության ժամանակ զինյալները խոստովանել են, որ զենք են մատակարարել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղուվեյրան բանտի վրա ԴԱԻՇ-ի հաջորդ հարձակման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ