fbpx
Աշխարհ

ԻՊ առաջնորդի հնարավոր թեկնածուի անուն է հայտնի․ NewsWeek

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանված Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ժառանգորդը Աբուդալլահ Քարդաշն է։ Ինչպես փոխանցում է NewsWeek ամսագիրը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդը դեռևս օգոստոսին բարձր պաշտոնի էր նշանակել Քարդաշին։

Ամսագրի աղբյուրը հետախուզությունում հայտնել է, որ վերջին շրջանում խմբավորման ռեալ ղեկավարումը չէր իրականացվում Ալ Բաղդադիի կողմից։

«Քարդաշն անվանական առաջնորդ էր: Ալ Բաղդադին չէր մասնակցում գործողություններին և ամենօրյա գործերին։ Այն ամենը, ինչ նա անում էր՝ այո կամ ոչ ասելն էր, նա ծրագրրով չէր զբաղվում»,-նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հնարավոր ժառանգորդների թվում նշել էր Ալ Բաղդադիի երկու մերձավորագույն օգնականներին՝ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին և Աբու Օսման ալ Ֆարանսիին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ