fbpx
Աշխարհ

ԻՊ առաջնորդի շրջապատում գաղտնի գործակալ է եղել․ NBC

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի հետախուզության գործակալի հաջողվել է մուտք գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի շրջապատ և տեղեկություններ փոխանցել ամերիկյան կողմին: Այս մասին հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդիին:

Նա պատմել է, որ հետախուզությանը հաջողվել է իր մարդուն մտցնել ԻՊ, որը, ի վերջո, դարձել է Աբու Բաքրա ալ-Բաղդադիի խորհրդականներից մեկը: Գործակալը նրանց փոխանցել է տեղեկություններ խմբավորման ղեկավարի ապաստանի, ստորգետնյա թունելների և թիկնազորի մասին: Հետախույզն այնտեղ է եղել Ալ Բաղդադիին վերացնելու գործողության ընթացքում և հեռացել է ԱՄՆ-ի զինվորականների հետ:

Գործակալը ամերիկացիներին նաև ապացույցներ է տրամադրել, որ ինքը իրոք ԻՊ ղեկավարի շրջապատում է։ Նա փոխանցել է Ալ Բաղդադիի արյան նմուշն ու ներքնազգեստը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ