fbpx
Աշխարհ

ԻՊ-ը ավելացնում է ուժերը Իրաքում և Սիրիայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները և ավելացնում ուժերը Իրաքում և Սիրիայում: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորական ու հետախուզական աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ ԻՊ-ն իբր նորակոչիկների հավաքագրում և ուսուցում է անցկացնում այն փախստականների թվից, որոնք գտնվում են վրանային ճամբարներում: The New York Times-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ԻՊ-ի շարքերում մոբիլիզացված են մոտավորապես 18 հազար զինյալներ, որոնք իրականացնում են սնայպերական գրոհներ, մարդկանց առևանգում, սպանում են անվտանգության ուժերի աշխատակիցներին և հասարակական գործիչներին: Պարբերականի աղբյուրների գնահատումների համաձայն, ԻՊ-ի ղեկավարությունը կարող է տնօրինել մոտավորապես 400 մլն դոլարի չափով պահուստային միջոցներ, որոնց գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ:

Նաև ենթադրվում է, որ այս ահաբեկչական խմբավորման պարագլուխները կարող են շահույթ ստանալ ձկնորսության մեջ, ավտոմոբիլային բիզնեսում արված ներդրումներից, ինչպես նաև թմրանյութերի մաքսանենգությունից: Դրա հետ մեկտեղ պարբերականը թերահավատորեն է վերաբերվում այն հեռանկարին, թե ԻՊ-ն կարող է նախկին զորությանը հասնել, երբ, ըստ փորձագետների գնահատումների, խմբավորման հսկողության տակ էր գտնվում մոտավորապես 12 մլն մարդ: Օգոստոսի սկզբին այն մասին, որ ԻՊ-ն ամրապնդում է իր դիրքերն Իրաքում և վերածնման գործընթացում է գտնվում Սիրիայում, զեկույցում հայտարարել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ