fbpx
Աշխարհ

ԻՊ-ը իր վրա է վերցրել Մալիում ուղղաթիռների բախման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Մալիում ֆրանսիական ռազմական ուղղաթիռների բախման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպությանը հետևող ամերիկյան SITE Intelligence Group ընկերության տվյալներին։

Հիշեցեննք, որ պատահարի հետևանքով 13 ֆրանսիացի զինծառայող է զոհվել։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանցից մեկը հետընթաց է կատարել և հայտնվել է գրոհայինների կրակի տակ։

Նոյեմբերի 26-ին հայտնի էր դարձել ֆրանսիական երկու ռազմական ուղղաթիռների բախման մասին, որի հետևանքով զոհվել էին Մալիում «Բարխան» օպերացիային մասնակցող 13 զինծառայողներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ