Աշխարհ

Ադրբեջանի իրական դեմքը հենց սա է․ Հովհաննիսյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վերջերս Բաքվի բռնապետը փախստականների համար կառուցված ավանում մեծ հարցազրույց էր տվել և ասել, որ Ադրբեջանում լուծված է փախստականների կեցության հարցը։ Նույնիսկ հոխորտաց, որ ավելի լավ բնակարաններ կկառուցվեն արդեն «ազատագրված Ղարաբաղում, որտեղ կգնան ապրելու փախստականները»։

Մինչ Ալիևը զբաղված է ցանկալին իրականության տեղ ներկայացնելով` Բաքվում տեղի են ունենում իրական դեպքեր։

Փախստակնները փակել են «Փախստակնների և տեղահանվածների» պետական կոմիտեի դիմացի ճանապարհը, քանի որ այլևս այլ ելք չի մնացել։ Նրանք չունեն ապրելու տեղ, իսկ ով ունի, ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ, վթարային շենքերում։

Բաքվի ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով կանանց և երեխաների նկատմամբ, հեռացրել և բացել է ճանապարհը։ Բողոքի ակցիայի մի քանի կին մասնակից ստացել են մարմնական վնասվածք։

Ադրբեջանի իրական դեմքը հենց սա է․․.»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ