fbpx
Սպորտ

Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին․ Մայք Թայսոն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը վիրտուալ ֆենթեզի մրցաշարի եզրափակիչում Մոհամեդ Ալիին հաղթելուց հետո հայտարարել է, որ Մոհամեդ Ալին լավագույնն է պատմության մեջ, և ինքը իրական ռինգում չէր հաղթի նրան։

«Այս ամենը վիրտուալ խաղ է։ Իրական ռինգում ես չէի կարողանա հաղթել Մոհամեդ Ալիին։ Նա լավագույնն է պատմության մեջ»,- ասել է Թայմսոնը։

53-ամյա Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1985 թվականին, 18 տարեկանում։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն Մոհամեդ Ալին կարիերան ավարտել է 1981 թվականին։

Հիշեցնենք, որ Մոհամեդ Ալին մահացել է 2016-ին 74 տարեկանում։

Աղբյուրը՝ BoxingScene․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ