Հասարակություն
04:00 21/03/2020

Իրականացվել է Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի էջում գրառում է արել․

«Հարգելի քաղաքացիներ,
Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։
Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։
Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ։
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։

Հարգելի քաղաքացիներ, Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա…

Geplaatst door Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee op Vrijdag 20 maart 2020

 

Աղբյուրը՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի էջ

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ