Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում է Մարտակերտի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից։
Նշվում է, որ աշխատանքներն ընթանում են փրկարարական մեկ ջոկատով։
Ըստ աղբյուրի՝ պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է 1615 աճյուն։