ԱԻ նախարարի հրամանով ՓԾ ստորաբաժանումների կողմից ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում հսկվող այրումներ են իրականացվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարներն աշխատում են այն չոր խոտածածկ տարածքներում, որտեղ ցանկացած պահի կարող են հրդեհներ բռնկվել:
Վերահսկվող այրումը հնարավորություն է տալիս կանխել հրդեհների առաջացումը, զերծ մնալ հնարավոր մարդկային ու նյութական վնասներից, ռեսուրսներ խնայել:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 1-ից 30-ը պլան-ժամանակացույցով նախատեսված 39 հսկվող այրում է կատարվել ամբողջ հանրապետությունում՝ ընդհանուր 82 հա մակերեսով:
Յուրաքանչյուր կառավարվող այրում իրականացվել է մեկ մարտական հաշվարկի կողմից՝ հերթապահությամբ: