fbpx
Աշխարհ

Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա երեք հրթիռ է ընկել

Հունվարի 26-ի երեկոյան Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքի վրա երեք հրթիռ է ընկել: Հրթիռներից մեկն ընկել է դիվանագիտական առաքելության ռեստորանի վրա: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուտաալիքին:

Դրանից մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ երեք հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ շրջանի» մոտակայքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները:

Աղբյուրի տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով կան մի քանի տուժածներ: Չի հստակեցվում՝ արդյոք տուժածների թվում կան դեսպանատան աշխատակիցներ: Հեռուստաալիքը տեղեկացնում է նաև, որ դեսպանատանը գտնված անձանց դուրս են բերել ուղղաթիռներով:

Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ-Խալբուսին հայտարարել է, որ Բաղդադում ամերիկյան դեսպանատան հրթիռակոծումը վնաս է հասցրել երկրի հեղինակությանն ու ինքնավարությանը: Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին հրամայել է գտնել և պատժել մեղավորներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ