Աշխարհ

Իրաքում բախումների ընթացքում ցուցարար է սպանվել

Բաղդադի կենտրոնում նոր բախումների ընթացքում մեկ ցուցարար է սպանվել, ավելի քան 40 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է AP-ը:

Ցուցարարները կոչ են արել ուրբաթ օրը բողոքի խոշոր ակցիաներ իրականացնել, քանի որ Իրաքի իշխանությունները շարունակում են ճնշել հակակառավարական ցույցերը:

Պաշտոնյաներն ասում են, որ բախումներ են տեղի ունեցել Հիլանի շրջանում՝ Թահրիր հրապարակում բողոքի շարժման էպիկենտրոնից ոչ հեռու: Բախումները տեղի են ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ցուցարարները նշել են Աշխարհի Գավաթում 2-1 հաշվով Իրանի նկատմամբ Իրաքի հաղթանակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ