fbpx
Աշխարհ
22:30 01/02/2020

Իրաքում համաձայնության են եկել նոր վարչապետի թեկնածության շուրջ

Իրաքի խորհրդարանում ներկայացված խոշորագույն քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել երկրի նոր վարչապետի թեկնածության շուրջ: Նոր վարչապետ կարող է դառնալ նախկին կապի նախարար Մուհամմադ Թաուֆիկ Ալյաուին: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրաքում իր քաղաքական աղբյուրին:

«Հնարավոր է մոտակա ժամերին կամ վաղը պարոն Ալյաուիին հանձնարարվի նոր կառավարության ձևավորումը: Խորհրդարանի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդները` «Ֆաթհ» խմբակցության առաջնորդ Հադի-ալ-Ամիրին և «Սաիրուն» խմբակցության առաջնորդ Մուքթադը աս-Սադրան համաձայնության են եկել նրա թեկնածության շուրջ»,-հայտնում է աղբյուրը:

Նրա խոսքով՝ թեկնածությանը դեմ է արտահայտվում «օրենքի պետություն» խմբակցությունը՝ նախկին վարչապետ Նուրի-ալ-Մալիքիի գլխավորությամբ, սակայն դա չի խանգարի Ալյաուիի նշանակմանը։

Աղբյուրը նշել է նաև, որ Ալյաուիի թեկնածությանը կողմ են նաև ցուցարարների մեծ մասը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ