fbpx
Աշխարհ

Իրանը ավիահաղորդակցությունների հետ կապված արգելքներ է սահմանել

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին կիրակի հայտարարել է, որ Իրանն արգելք է սահմանել 39 երկրներում ուղևորությունների համար Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի ֆոնին։

Այս մասին տեղեկանում ենք ԻՌՆԱ֊ից:

Նշվել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն կանոնները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գլխավոր գրասենյակի կողմից։

Այսպիաով արգելում են ցանկացած ուղևորություններ դեպի Թուրքիա, քանի որ դեպի Թուրքիա և Թուրքիայից սովորական չվերթները դեռևս կատարվում են առևտրի հետ կապված խնդիրների պատճառով:

Խուզեստան իրանական նահանգը հայտնվել է «կարմիր գոտում» կորոնավիրուսի տարածման պատճառով, ասել է նախարարը՝ հավելելով, որ Իրաքի հետ ավիահաղորդակցությունն արգելվել է հենց այդ նահանգում իրավիճակ պատճառով:

Նա նաև հայտնել է, որ սահմանամերձ անցակետերում կան թիմեր, որոնք անցկացնում են կորոնավիրուսի թեստավորում երկիր մուտք գործելիս մարդկանց վարակումը կասեցնելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ