Իրանի տարեկան բյուջեի 20 տոկոսը հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին` հավելելով, որ Իրանում առողջապահական համակարգը, չնայած արտասահմանյան պատժամիջոցներին, ուժեղ է և լավ սարքավորված, այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Երկրի նախագահը ասել է․
«Սա կարող է զարմանալի լինել աշխարհի համար` ինչպես կարող է պատժամիջոցների տակ գտնվող երկիրն իրեն թույլ տալ լավ հագեցած հիվանդանոցներ եւ եռանդուն բժիշկներ եւ բուժքույրեր ունենալ»։
Հասան Ռոհանիի դիտարկմամբ չնայած համաճարակի հետ կապված դժվարություններին, իրանական հասարակությունը հանգիստ է, իսկ երկրի իշխանությունները բնակչությանն ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գրասենյակում նստաշրջանի ժամանակ Ռոհանին ասել է, որ հատկացված գումարը` երկրի բյուջեի մեկ հինգերորդ մասը, 1 տրիլիոն դոլար է կազմում:
Այս պահի դրությամբ Իրանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 32 332 դեպք:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Tasnim․