fbpx
Աշխարհ

Իրանի դիրքերն ավելի են ուժեղացել աշխարհում․ Ռոհանի

Իրանի դիրքերն ավելի են ուժեղացել աշխարհում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին:

«Քաղաքական ու միջազգային տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ ավելի ուժեղ դիրքեր ունի»,-ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում, ուր Ռոհանին եկել էր սեպտեմբերի վերջին՝ մասնակցելու Գլխավոր ասամբլեային, ավելի ու ավելի շատ տերություններ են ընդունում Իրանի ուժեղացումն ընթացիկ տարում:

Ռոհանին նաև նշել է, որ Իրանին հաջողվել է դուրս գալ ճգնաժամային պայմաններից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ու մի շարք երկրներ փորձեցին լուրջ վնաս հասցնել երկրին, ինչի մասին վկայում է վիճակագրությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ