fbpx
Քաղաքականություն

Իրանը ու ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսեն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ

Իրան իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ռասուլ Մոհաջերը հայտարարել է, որ Իրանը ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շուտով կսկսեն բանակցությունները ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ։

Դիվանագետի հավաստմամբ՝ մինչ այդ կնքված ժամանակավոր համաձայնագրով արդեն իսկ հաջողվել է ավելացնել առևտրաշրջանառությունը Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև, որոնցից մեկն էլ Հայաստանն է։

2019-ին Իրանի նախագահն այցելել էր Երևան՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի էներգահամակարգերի միջև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ