ISNA-ի հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին կիրակի հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 163 պացիենտ։
Վերջին մեկ օրում Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 560 դեպք, հոսպիտալացվել է 1 295 պացիենտ։
Մինչ օրս երկրում հաստատվել է վարակվածության 240 438 դեպք, որոնցից 201 330-ն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից։ Մահացել է 11 571 պացիենտ։
Այս պահին 3 168 մարդ գտնվում է ծանր վիճակում և բուժվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Իրանում ընդհանուր առմամբ անցկացվել է 1 794 727 թեստավորում։