fbpx
Աշխարհ

Իրանը միացել է ԱՀԿ Covid-19-ը բուժող դեղամիջոցների փորձարկման ծրագրին

Իրանի առողջապահության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների փոխնախարար Ռեզա Մալեկ-զադեն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագծի շրջանակներում  Իրանից ևս 12 հետազոտական խմբեր սկսել են կմասնակցի  Covid-19-ով պայմանավորված հիվանդությունների բուժման համար հավանական նոր դեղամիջոցների իրականացվող կլինիկական փորձերին։

Մալեկ-զադեն Instagram-ի էջում գրառում է կատարել․

«Տարածաշրջանում և մահմեդական երկրների շարքում բժշկական հետազոտությունների անցկացման ամենամեծ ներուժի տիրապետող Իրանը 12 հետազոտական խմբերով միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր կլինիկական փորձին»։

Այս պահի դությամբ նախագծին միացել են 10 երկիր, որոնցից են Արգենտինան, Կանադան, Ֆրանսիան, Իրանը և Շվեյցարիան։

Նախագծի շրջանակներում  ԱՀԿ-ն կանցկացնի չորս տարբեր դեղամիջոցների, կամ դրանց համադրումների կլինիկական փորձարկումներ և արդյունքները կհամեմատի բժշկական օգնության տրամադրման ստանդարտների հետ այն երկրում, որտեղ այդ փորձարկումները կանցկացվեն։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ԻՌՆԱ-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ