Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին։
Նա ընդգծել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը ‘ հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարևանների նկատմամբ:
Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին և պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:
Այս մասին տեղեկանում ենք IRNA-ից։