fbpx
Քաղաքականություն

Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

Սեպտեմբերի 22-ին Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության առաջին քարտուղար Սյուզաննա Նավասարդյանը և երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ