fbpx
Տնտեսություն

Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 6-ին կազմակերպվել էր «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» վերնագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրաշրջանառությունը այս տարվա 10 ամիսների ընթացքում բավական աճել է. նախորդ տարվա համեմատ ցուցանիշների մոտ 45,5% աճ է գրանցվել։ Երկու երկրների միջև ձևավորվել է լավ բիզնես համագործակցություն, որն առավել խթանելու համար պետք է ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն 100-ից ավել իրանական ընկերություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ