Տնտեսություն

Իրանական ապրանքների ցուցահանդես՝ Երևանում

Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական կայքում գրված է․

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ենթակայության ներքո գործող Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Համիդռեզա Ամոլիին և Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանին։

Զրուցակիցները քննարկեցին 2021թ․ Հայաստանում և Իրանում տնտեսական ցուցահանդեսներ կազմակերպելու խնդիրները, ինչի մասին նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ս․թ․ հունվարի 22-ից 26-ը ԻԻՀ կատարած այցի ընթացքում։

Համաձայնություն ձեռք բերվեց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել Համիդռեզա Ամոլիի այցը Երևան՝ տեղում իրանական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման համար։

Համիդռեզա Ամոլին ՀՀ դեսպանին փոխանցեց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի նորանշանակ ղեկավար Հասան Զամանիի հրավերը՝ այցելելու Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն և քննարկելու հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման խնդիրները»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ