Աշխարհ
21:30 26/07/2019

Իրանական բեռնանավը աղետի է ենթարկվել Ադրբեջանի ափերի մոտ

Իրանական բեռնանավն աղետի է ենթարկվել Կասպից ծովում՝ Ադրբեջանի Լենքորանի (Հանիբերդ) նավահանգստի մոտ:

Դեպքի վայր է մեկնել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության 2 ուղղաթիռ: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական ծովային գործակալությունից:

«Այսօր՝ ժամը 14.10-ին, Պետական ծովային գործակալության ազգային կենտրոն տագնապի ազդանշան է ստացվել Լենքորանի նավահանգստի մոտ իրանական դրոշի ներքո նավարկող «Շաբահանգ» բեռնանավի վթարի մասին»,- հայտնել են գործակալությունից:

Դեպքի վայր է մեկնել նաև Պետական սահմանապահ ծառայության պարեկային նավը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ