Աշխարհ

Իրանական հրթիռները 19 նավաստու մահվան պատճառ են դարձել

19 իրանցի նավաստիներ մահացել են, իսկ առնվազն 15-ը վիրավորվել են այն բանից հետո, երբ Օմանի ծոցում ուսումնամարզական վարժանքների ընթացքում  արձակված  հրթիռները հարվածել են  Յասկ նավահանգստի մերձակայքում գտնվող նավին ՝ Թեհրանից մոտ  1,270 կմ հարավ-արևելք հեռավորության վրա:

Երկուշաբթի իրանական ԶԼՄ-ները հաստատեցին, որ հրթիռը հարվածել է Կոնարակին, որին հանձնարարված էր թիրախներ տեղադրել  ջրի մեջ: Առնվազն 12 նավաստի տեղափոխվել է հիվանդանոց, ևս 3-ը ստացել են թեթև վնասվածքներ:

Իրանն ի սկզբանե հայտարարել էր մեկ նավաստու մահվան մասին, բայց ժամեր անց զոհերի թիվը հասել է 19-ի:

Հոլանդական արտադրության նավը, որը 2018 թվականին ծովային և հակաօդային հրթիռներ կրակելու հնարավորություն էր ստացել, ծառայության էր անցել ավելի քան 30 տարի և սովորաբար ունենում էր 20  նավաստիներից կազմված անձնակազմ:

Աղբյուրը՝ euronews.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ