fbpx
Աշխարհ

Իրանական լցանավի պայթյունը նավթի մեծ արտահոսքի պատճառ է դարձել

Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել է նավթի մեծ արտահոսքի և շրջակա միջավայրի զգալի աղտոտման: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Այդ գործողությունների, այդ թվում՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի սաստիկ աղտոտման ողջ պատասխանատվությունն ընկած է այդ վտանգավոր արկածախնդրության կատարողների վրա»,-ասված է Մուսավիի հաղորդագրության մեջ, ով նշել է, որ լցանավի վնասվելու հետևանքով նավթի խոշոր արտահոսք է տեղի ունեցել:

Ավելի վաղ Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությունը, հայտնել է, որ Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն է: Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին և 05:20-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ