fbpx
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ը մերժել է Ֆրանսիայի նախագահի առաջարկը

Իրանի ԱԳՆ-ը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նոր բանակցությունների առաջարկը, որն արվել էր նախօրեին ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ընթացքում, ընդգծելով, որ 2015-ի միջուկային գործարքի հետ կապ չունեցող հարցերը չեն օգնի պահպանել համաձայնագիրը, տեղեկացնում է Tasnim-ը։

«Չնայած մի շարք ելույթներին և քաղաքական հայտարարություններին՝ եվրոպական կողմերը մինչև հիմա չեն կատարել միջուկային համաձայնագրի իրենց պարտավորությունները։ Մենք չկարողացանք շահ ստանալ այդ բազմակողմ համաձայնագրից»,- նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ հավելելով, որ այդ հանգամանքներում Ֆրանսիան, նոր թեմաներ առաջադրելով, ոչ միայն որևէ օգնություն չի ցուցաբերում, այլև հետագա անվստահության ճանապարհ է հարթում համաձայնագրի մնացած կողմերի միջև։

Նախօրեին Մակրոնն նշել էր, որ Փարիզը և Վաշինգտոնը մեկ նպատակ ունեն Իրանի հանդեպ՝ խանգարել նրան ստանալ միջուկային զենք, իջեցնել Իրանի բալիստիկ ակտիվությունը, զսպել Իրանի տարածաշրջանային ակտիվությունը և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ