fbpx
Աշխարհ

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները ընդլայնվում են

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի Հեղափոխական դատարանի երկու դատավորների նկատմամբ:

Այս մասին ասվում է ֆինանսական գերատեսչության Արտասահմանյան ակտիվների վերահսկման հարցերով վարչության հայտարարության մեջ:

Նախարարությունը որոշում է կայացրել դատավորներին ներառել սև ցուցակում՝ կապված այն հանգամանքի հետ, որ նրանք, Վաշինգտոնի կարծիքով, երկար տարիների ընթացքում խախտում են մարդու իրավունքները երկրում, լրագրողներին, իրավաբաններին և ակտիվիստներին դատապարտում են երկարատև ազատազրկումների, մտրակի հարվածների և անգամ մահապատժի այն բանի համար, որ վերջիններս օգտվում են խոսքի ազատության իրենց իրավունքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ