Աշխարհ

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բացառվում է․ Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բացառվում է, քանի դեռ Թեհրանը չի դադարել ստել ու ահաբեկչություն տարածել: Այս մասին հաղորդում է RT-ը:

«Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ Adrian Darya 1-ը չի ուղևորվում Սիրիա, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, թե ավելի կարևոր է պաշտպանել Ասադի արյունալի ռեժիմը, քան հոգ տանել սեփական ժողովրդի մասին:

Մենք կարող ենք ասել, որ Իրանը պատժամիջոցների մեղմման չի արժանանա, քանի դեռ չի դադարել ստել ու ահաբեկչություն տարածել»,-թվիթերյան իր էջում գրել է Բոլթոնը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ