fbpx
Աշխարհ

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Ռոհանիի կարծում է, որ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների փոխայցերն արդյունավետ գործիք են հարաբերությունների ընդլայնման համար: Նախագահը նաև հույս է հայտնել, որ կարագանան երկու երկրների միջև համաձայնագրերի կատարման գործընթացները:

«Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել, և այս բարեկամությունը երկու երկրների միջև էլ ավելի կխորանա»,- ասել է Ռոհանին:

Ալիևն իր հերթին ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և համագործակցությունը Թեհրանի և Բաքվի կողմից ձեռնարկվող կանոնավոր և պատասխանատու ջանքերի արդյունքում շնորհիվ ընդլայնվում է:

«Ոչ մի կասկած չկա, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,- հավելել է Ալիևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ