fbpx
Աշխարհ

Իրանի հարցում Թրամփի քաղաքականությունը պատերազմի է տանում․ Բայդեն

Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը, այդ թվում նաև միջուկային համաձայնագրից հրաժարումը, ինքնասպան աղետ է։ Այն Միացյալ Նահանգներին կարող է տանել պատերազմի ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Այս մասին հաղորդում է AFP-ը:

Նախկին փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփը չի կարող խանգարել Իրանին՝ միջուկային զենք ստանալու և Հորմուզի նեղուցով էներգիայի մատակարարումներ ապահովելու հարցում:

«Դուրս գալով դիվանագիտությունից՝ Թրամփը ռազմական հակամարտությունն առավել հավանական է դարձրել»,- նշել է Բայդենը:

Նշենք, որ Ջո բայդենը գրեթե 4 տարի զբաղեցրել է Սենատում միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնն ու արտաքին քաղաքականությունը նրա համր ուժեղ կողմ է: Լինելով փոխնախագահ՝ Բայդենն օգնել է նախագահ Բարաք Օբամային բանակցություններ վարել Իրանի և համաշխարհային գերտերությունների հետ 2015 թվականի համաձայնագրի հարցով:

Սակայն Թրամփը միակողմանի կարգով անցած տարի դուրս եկավ համաձայնագրից, որի հետևանքով, ըստ Բայդենի, «Իրանը մեծացրեց իր ռազմական պոտենցիալը»:

Նրա խոսքով՝ Թրամփը խոստացել էր, որ համաձայնագրից դուրս գալն ու Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը կնվազեցնեն Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:

«Ցավոք, հեգնանքն այն է, որ Պետդեպարտամենտն այժմ Իրանին կոչ է անում հետևել այն նույն գործարքին, որից հրաժարավել է Թրամփի վարչակազմը»,- նշել է Բայդենը:

Նախկին փոխնախագահի խոսքով՝ Իրանը շարունակում է մնալ վատ խաղացող, որը խախտում է մարդու իրավունքներն ու աջակցում ահաբեկիչներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ