fbpx
Քաղաքականություն
17:30 19/11/2019

Իրանի հետ չենք կարողանում գազի մասին ազատ բանակցել․ Գոռ Առաքելյան

Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«2013 թվականի դեկտեմբերին ԱԺ-ն վավերացրեց տխրահռչակ գազային պայմանագիրը, որը ժողովրդի մի մասի կողմից իրավամբ վերանվանվեց «ղազային պայմանագիր»: Նաև էդ պայմանագրի շնորհիվ է, որ ցայսօր մենք չենք կարողանում ազատ բանակցություններ վարել հարևան Իրանի հետ, և ընդանրապես՝ մեր երկրի էներգետիկ անվտանգություն հետ կապված լիքը հարցեր կան….

Գյուղատնտեսությունը մեր երկրում, շարունակում է մնալ ֆեոդալական ժամանակաշրջանի զարգացվածության աստիճանի, դե իսկ գյուղացին էլ շարունակում է անվեջ փափագել էն օրվա մասին, երբ կլքի գյուղը…

Աշխատողի իրավունքը շարունակում է մնալ, որպես աշխատանքային օրենսգրքում գրված մի բան, որը մեծ հաշվով չի գործում, ավելին՝ որոշ դեպքերում էլ ակնհայտորեն ոտնահարվում է…

Հիմա ինչ եմ ուզում ասել՝ էս վերոնշյալ թեմաները, անկապ թեմաներ են ժողովուրդ ջան, եկեք էն «Վերնատուն» կոչվածի ու ԼԳԲՏ-ի թեման մի տարի էլ քննարկենք, բաժանվենք խմբերի, իրար վրա բոցեր անենք, իրար բշտենք, դիմացինի հաշվին ինքնահաստատվենք, ցույց տալու համար, որ ավելի «կռուտոյ» ենք, մինչ յա էշը կսատկի, յա՝ իշատերը…»։

2013 թվականի դեկտեմբերին ԱԺ-ն վավերացրեց տխրահռչակ գազային պայմանագիրը, որը ժողովրդի մի մասի կողմից իրավամբ վերանվանվեց…

Gepostet von Գոռ Առաքելյան am Dienstag, 19. November 2019

«

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ