fbpx
Աշխարհ
06:00 11/08/2019

Իրանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի թույլտվության կարիքը չունենք․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ԱՄՆ-ի թույտվության կարիքը չունի Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմացնելու ջանքերում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու մեջ: Նա համապատասխան գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Նա գրել էր, թե Փարիզը Թեհրանին խառը ազդակներ է ուղարկում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ն բանակցություններ է ցանկանում, ապա պետք է դադարեցվեն հակաիրանական պատժամիջոցները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ