Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:
Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հնարավորությունների սահմաններում կաջակցեն Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,-ասաց վարչապետը: