Եթովպիայում տեղի ունեցած վթարի հետ կապված Իրանն արգելել է իր օդային տարածքում Boeing 737 MAX օդանավերի թռիչքները. Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Վթարը տեղի էր ունեցել կիրակի, զոհվել էր 157 մարդ:
Բացի Իրանից նման տեսակի օդավերի շահագործումից հրաժարվել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Բահրեյնը, Ղազախստանը, ԵՄ երկրները և այլ:
Հայաստանը նույնպես հրաժարվել է Boeing 737 MAX օդանավերի շահագործումից:
