Աշխարհ

Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը կորոնավիրուսով է վարակվել։

Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ Գալիբաֆի խոսքով՝ նրա աշխատակազմի անդամներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով, որից հետո նաև դրական է եղել իր թեստի պատասխանը։

Մեջլիսի խոսնակը ասել է, որ գտնվում է կարանտինում, բայց շարունակելու է կատարել իր պարտականությունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ