Իրանի Իսլամական Հանրապետության հունիսի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի են։
Շուրջ 19 ժամ տևած ընտրություններին մասնակցել են 28,6 միլիոն իրանցիներ։
Ընտրությունների արդյունքներով՝ Իրանի նոր նախագահ է ընտրվել Գերագույն դատարանի ղեկավար Իբրահիմ Ռայիսին, ով ստացել է 17,6 միլիոն ընտրողի ձայն։
Նշվում է, որ Ռայիսին արդեն շնորհավորանքներ է ստանում։