fbpx
Աշխարհ

Իրանի պատասխանը չուշացավ․ հարվածներ՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին

Հունվարի 8-ի գիշերը իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ լարվել է։ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։ ԱՄՆ-Իրան դիմակայությունը մտնում է ռազմական փուլ։ Տեղեկությունը հաստատել է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ամերիկյան բազային հարվածել են տասնյակ Երկիր-երկիր հրթիռներով։

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը Իրանի առաջին ռազմական պատասխանի մասին տեղեկությունները ստացվել են Երևանի ժամանակով գիշերը ժամը 4.00-ին։

Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահին տեղեկացրել են Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության մասին։ Վերջինս հետևում է իրավիճակին։

Սպիտակ տան շուրջը անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ