fbpx
Աշխարհ

Իրանից հրթիռակոծել են Իրաքը․ թիրախը ԱՄՆ հյուպատոսությունն է եղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրթիռակոծվել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը․ քաղաքի ուղղությամբ արձակվել է 14 բալիստիկ հրթիռ։

Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաալիքը։

Նշվում է, որ դրանց թիրախը եղել է Ամերիկյան հյուպատոսության շենքը, սակայն հրթիռներից ոչ մեկը լուրջ ավերածություններ չի առաջացրել։ Չկան տուժածներ ու զոհեր։

Ինչպես գրում է Associated Press-ը՝ հղում կատարելով իր իրաքյան և ամերիկյան աղբյուրներին, հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից։

Քուրդ ուժայիններն այժմ հետաքննություն են իրականացնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ