fbpx
Աշխարհ

Իրանն առաջարկել է Իրաքին աջակցել երկրի հակաօդային պաշտպանության ոլորտում

Իրանն առաջարկել է Իրաքին բավարարել երկրի հակաօդային պաշտպանության կարիքները: Գերագույն հրամանատարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է տրամադրել հարևան Իրաքին բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է Tasnim-ը:

Իրանի բանակի «Հաթամ ալ Անբիա» զենիթային բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահի Ֆարդը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունն ամբողջովին պատրաստ է բավարարել Իրաքի ՀՕՊ-ի կարիքները բոլոր ոլորտներում:

Նա նաև նշել է, որ իրանցի մասնագետները թողարկում են հակաօդային պաշտպանության համակարգերի ամբողջական շարք՝ ներառյալ տակտիկական և ստացիոնար ռադարներ, հրետանային և հրթիռային զենքեր, ազդանշաններն ու տվյալները հավաքագրելու համար սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր տարբեր հաճախականությամբ և հեռավորության վրա կիրառելու համար:

Ի պատասխան՝ իրաքցի գեներալը ողջունել է Իրանի ձեռքբերումները հակաօդային պաշտպանության ոլորտում՝ հայտարարելով, որ իրաքյան ռազմական պատվիրակությունները ծանոթացել են Իսլամական Հանրապետության հնարավորությունների հետ Իրան կատարած այցերից հետո:

Իրաքյան հրամանատարը նաև պատրաստակամություն է հայտնել իր երկրի անունից համագործակցել հակաօդային պաշտպանության դաշտում իրանցի փորձագետների հետ տարբեր ոլորտներում սարքավորումներ արտադրելու, ուսուցման և տեխնիկական աջակցության համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ