Իրանն ազատ է արձակել Stena Impero բրիտանական լցանավը

Հրապարակող՝

lcanav

Ամենադիտվածներ

Իրանական իշխանություններն ազատ են արձակել Stena Impero բրիտանական լցանավը, որը կալանավորվել էր Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կողմից։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

Ինչպես ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, բրիտանական լցանավի ազատ արձակման իրավաբանական ընթացակարգերն ավարտվել են։ Միևնույն ժամանակ, նա չի տեղեկացրել ճշգրիտ ժամկետը, թե երբ է նավը հեռանալու Իրանի ափերից։

«Մենք դեռ հաստատ չգիտենք, թե երբ կարող է լցանավը ծով դուրս գալ»,-ասել է Ռաբիին։

Կիրակի Հորմոզգան նահանգի նավահանգիստների և մերձափնյա ուղու դեպարտամենտի պետ Ալամորադ Աֆիֆիպուրն ասել էր, որ Stena Impero լցանավը ազատ կարձակվի առաջիկայում։

Հուլիսի 19-ին IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ Stena Impero լցանավը բրիտանական դրոշի ներքո կալանավորվել է Հորմուզի նեցուցում այն բանից հետո, երբ անջատել է ճանաչման ավտոմատ համակարգի ընդունիչը և չի պատասխանել ԻՀՊԿ նախազգուշացմանը։ Համաձայն ԻՀՊԿ հայտարարության՝ նավը կալանավորվել է միջազգային կանոնների խախտման պատճառով, և ուղեկցվել էր մինչև ափ՝ ստուգման։ Ավելի ուշ իսլամական հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ լցանավը ներգրավված է եղել իրանական ձկնորսական նավի հետ միջադեպին։

Սեպտեմբերի սկզբին Իրանի իշխանությունները թույլ տվեցին լցանավի անձնակազմի յոթ անդամի, որոնց մեջ՝ մեկ ռուսաստանցի, հեռանալ Իրանից և ուղևորվել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դրանից հետո նավի վրա մնացել էր անձնակազմի 16 անդամ. դա նավի գործունեության ապահովման նվազագույնն է ծով դուրս գալու համար։

Ամենաթարմ