fbpx
Աշխարհ
13:30 20/11/2019

Իրանում ցույցերի ժամանակ 100-ից ավելի մարդ է զոհվել․ Amnesty International

Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:

«Տեսագրությունները, ականատեսների վկայություններն ու Իրանից դուրս գործող ակտիվիստներից ստացած տեղեկություններն Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սպանությունների սարսափելի տեսարան են ի հայտ բերում»,-ասել են կազմակերպությունում:

Կազմակերպությունը համարում է, որ զոհերի թիվը շատ ավելին կարող է լինել: Ըստ որոշ տվյալների, առնվազն 200 մարդ է զոհվել: Պետական ԶԼՄ-ները մի քանի զոհերի մասին են հայտնել միայն ցուցարարների շրջանում, և առնվազն 4 զոհի մասին իրավապահների շրջանում:

Նոյեմբերի 15-ին Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ