Իրանում հայտնել են զենքի առկայության մասին, որը կարող է խորտակել ամերիկյան նավերը

Հրապարակող՝

amn iran

Ամենադիտվածներ

Իրանը կարող է Պարսից ծոցում «գաղտնի զենքի» միջոցով խորտակել ամերիկյան նավերը: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի բարձրաստիճան խորհրդական Մորտեզա Կորբանին:

«Եթե թշնամին հիմարություն թույլ տա Պարսից ծոցում, ապա մենք կիմանանք, թե ինչ անենք այդ դեպքում»,- Mizan-ը մեջբերում է նրա խոսքը:

Կորբանին նշել է, որ տարածաշրջան ամերիկյան 2 նավ է եկել, ուստի եթե ԱՄՆ-ը սխալ քայլ թույլ տա, ապա «լիովին գաղտնի զենքի» օգնությամբ կոչնչացնեն դրանք:

Ամենաթարմ