fbpx
Աշխարհ

Իրանում ինքնաթիռի ավիավթարից զոհվածների նախնական ցուցակը հայտնի է

Իրանում ավիավթարի ենթարկված ուկրաինական Boeing 737-ի զոհված ուղևորների և անձնակազմի նախնական ցուցակը հայտնի է։ Ինքնաթիռում, որը հունվարի 8-ի առավոտյան կործանվել է Իրանում, եղել է 15 ուկրաինացի՝ երկու ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Այս մասին Twitter-իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։

Նաև եղել են․

• Իրանի քաղաքացիներ — 82

• Կանադայի քաղաքացիներ — 63

• Շվեդիայի քաղաքացիներ — 10

• Աֆղանստանի քաղաքացիներ — 4

• Գերմանիայի քաղաքացիներ — 3

• Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ — 3

Киев Оперативный Facebook-ի էջը հրապարակել է ոչ պաշտոնական ցուցակ, որում նշված անձինք գրանցվել էինք չավարտված չվերթին։

https://www.facebook.com/KyivOperativ/posts/893995720996515

Հիշեցնենք, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Թեհրանից թռիչքից անմիջապես հետո։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ այսօր հաստատվել է գրանցված 168 ուղևորի և անձնակազմի 9 անդամի մասին (177 մարդ)։ Բոլորը զոհվել են։

Նշենք նաև, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչների այրվելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ