fbpx
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը

Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 69 մարդ, երկրում վարակի հետևանքով մահվան ելքերի ընդհանուր թիվը անցել է 7000-ը: Այս մասին տեղեկացնում ենք Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիանուշ Ջահանփուրինի հայտարարությունից:

«Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2294 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 122 492-ի: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 69 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7057»,-տեղեկացրել է Ջահանփուրը:

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 316 732-ի, գրանցվել է վարակման 4 805 210 դեպք, ապաքինվել է 1 860 051 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ