fbpx
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսը կանխելու համար 50 հազարից ավելի դատապարտյալ ազատ կարձակվի

Իրանը պատուհասած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես բանտերից ազատ արձակել 54 000 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին։

Ինչպես հաղորդում է bbc.com-ը, կալանավորները նախքան ազատություն ստանալը գրավ են վճարում, ինչպես նաև կորոնավիրուսի թեստ անցնում, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն:

Խոսնակը մանրամասնել է, որ ազատության մեջ են հայտնվել այն հանցագործները, որոնց պատժաչափը չի գերազանցում հինգ տարվա ժամկետը:

Իշխանությունները նման քայլի են դիմում երկրի գերծանրաբեռնված բանտերում վարակի տարածումը կանխելու նպատակով:

Հայտնի է, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով կա 77 զոհ: Հարյուրավոր ախտահարվածների շարքում են նաև երկրի խորհրդարանի տասնյակ անդամներ:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ