fbpx
Աշխարհ

Իրանում ԿՀՎ-ի ենթադրյալ գործակալը մահապատժի է դատապարտվել

Իրանում մահապատժի է դատապարտվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ենթադրյալ գործակալն։ Այս մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին։

Նա մեղադրվում է իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար:

«ԿՀՎ-ի՝ Ամիր Ռահիմփուր անունով լրտեսներից մեկը դատապարտվել է մահապատժի: Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ դատավճիռը,-ասել է Հոսեյն Իսմայիլին։

Նրա խոսքով՝ նա փորձում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղակատվություն փոխանցել ԱՄՆ-ի հետախուզությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ