Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ առաջինը քվեարկել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Առաջինը քվեարկությանը մասնակցում է Խամենեին, նա քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու ժամանակ դիմել է բնակչությանը՝ կոչ անելով նրանց երկրորդ փուլում ավելի ակտիվ քվեարկել:
Երկրորդ փուլում նախագահական աթոռի համար պայքարում են առողջապահության 69-ամյա նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Պեզեշքիանը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին: Առաջին փուլում, որը տեղի էր ունեցել հունիսի 28-ին, Պեզեշքիանն ու Ջալիլին հավաքել էին համապատասխանաբար 44 և 40 տոկոս ձայն: