fbpx
Աշխարհ

Իրանում նոր կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Իրանում մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը: Վերջինս վարակված էր նոր կորոնավիրուսով։ Այս մասին հայտարարություն են տարածել Իրանի պետական լրատվամիջոցները:

Տեղեկությունների համաձայն՝ Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ մի օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացածների թիվն արդեն 43 է:

«Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 205 դեպք, նրանցից 9-ը, ցավոք, մահացել են»,- հայտարարել է Ջահանփուրը:

Նա հավելել է, որ ամենաքիչը 123 մարդ ապաքինվել է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ